Լրահոս

04.05.2009 13:49


Գարեգին Ազարյանն էլ «100%–ոց ցուցակներ» կհավաքեր

Գարեգին Ազարյանն էլ «100%–ոց ցուցակներ» կհավաքեր

Մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի կողմից «100%-ոց ցուցակներ» հավաքելու վերաբերյալ հարցին, Կենտրոնական ընտրական հանրձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանն ասել է, որ բոլոր թեկնածուները միաբերան հերքել են այդ տեղեկատվությունը։

Սակայն, եթե ինքը լիներ թեկնածու, ապա անկեղծորեն կխոստովաներ, որ վիճակագրության համար վերցնում է իր ընտրողի հասցեն, հեռախոսահամարը և այլ տվյալներ։

-Կասեի, որ ես խնդրել եմ իմ բոլոր բարեկամներին և ընկերներին կազմել մի ցուցակ, որպեսզի ինձ համար պարզ լինի, թե ինձ ովքե՞ր են քվեարկելու։ Նաև կազմել ցուցակ, թե ո՞վքեր են կասկածում, որ ինձ պիտի քվեարկեն, որպեսզի ես կարողանամ աշխատել այդ ընտրազանգվածի հետ և երբեք չաշխատել այն ընտրազանգվածի հետ, որը միանշանակ ասում է, որ ես Գարիկ Ազարյանին չեմ քվեարկելու,- ասել է ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ դա «կուսակցական շինարարություն և ընտրությունների տեխնոլոգիա է, որը ոչ բոլոր դեպքերում են մեր կուսակցությունները հասկանում և կիրառում»։

Գարեգին Ազարյանը չի բացառել նաև, որ «100%-ոց ցուցակը» կարող է ոչ թե թեկնածուի, այլ մեկ այլ անձի ինքնագործունեության արդյունքը լինել։ Իսկ դրա համար թեկնածուին պատժելը սխալ է։

-Ես միշտ կարող եմ, որպես ոչ օրինապահ քաղաքացի, մայիս 31-ին վերցնել մի պաստառ ու քայլել՝ գովազդելով ինչ-որ մեկին։ Նշանակում է ես ում պաստառը բարձրացրեցի մայիսի 31-ին, նրա անունը մենք միանգամից հանու՞մ ենք, հա՞,- նշել է Գ. Ազարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը