Բաքվում երկու հոգի մահացել են ահավոր մահով տեղատարափ անձրեւների հետեւանքով հեղեղված թունելում։
Ինչպես տեղեկացնում է APA-ն, տարածվել է տեղեկություն այն մասին, որ երկու հոգի խեղդվել են հեղեղված թունելում Բաքվի Սաբունչին շրջանում։ Նրանցից մեկի մարմինը (1976թ. ծնվ.) հանել են ջրից ԱԻՆ փրկարարները։ Մյուսի որոնումները շարունակվում են։
Հորդ անձրեւների պատճառով թունելը հեղեղվել էր, մեքենան հայտնվել էր ջրի տակ։ Տեղեկացվել է, որ այդ մարդիկ գտնվում էին խորտակված մեքենայում։
Բաքվում երկու մարդ մահացել է ջրով լցված թունելում
Բաքվում երկու հոգի մահացել են ահավոր մահով տեղատարափ անձրեւների հետեւանքով հեղեղված թունելում։
Ինչպես տեղեկացնում է APA-ն, տարածվել է տեղեկություն այն մասին, որ երկու հոգի խեղդվել են հեղեղված թունելում Բաքվի Սաբունչին շրջանում։ Նրանցից մեկի մարմինը (1976թ. ծնվ.) հանել են ջրից ԱԻՆ փրկարարները։ Մյուսի որոնումները շարունակվում են։
Հորդ անձրեւների պատճառով թունելը հեղեղվել էր, մեքենան հայտնվել էր ջրի տակ։ Տեղեկացվել է, որ այդ մարդիկ գտնվում էին խորտակված մեքենայում։
Աղբյուրը՝ news.am