Լրահոս

30.11.2011 16:03


Հունվարին զագսավորվողներին փող կտա՞ն, թե՞ ոչ

Հունվարին զագսավորվողներին փող կտա՞ն, թե՞ ոչ

«7օր»–ը բազմաթիվ զանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք ցանկանում էին ճշտել՝ արդյոք ճի՞շտ են իրենց  տեղեկությունները, թե այն զույգերը, ովքեր հունվար ամսին կզագսավորվեն, կստանան 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

«7օր»–ը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից փորձել է ճշտել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք այս տեղեկություններն իրականությանը, թե՞ ոչ։

Գործակալության աշխատակիցը մեզ հետ զրույցում նշել է, որ ինքն առաջին անգամ է նման բան լսում։

Եթե նման բան լիներ, մենք կիմանայինք։ Ես գիտեմ, որ  մի բարերարի կողմից նման ակցիայի մասին հայտարարվել է ԼՂՀ–ում, բայց ՀՀ–ում նման բան չկա,–ասել է աշխատակիցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը