Փաստաբանի կարծիքով Մակվեցյանի նկատմամբ նվազագույն պատիժ է կիրառվել
ՏերԵսայիքահանաԱրթենյանն այսօր խոսելով Եհովայի վկա կրոնական կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի գործով դատարանի վճռի մասին, որով վերջինս դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման, նշել է, որ դատավարության ընթացքում բացահայտվեցին օրենքի թույլ կողմերը հոգեորսության վերաբերյալ։
–Օրենքով իրավունք չունեմ որևէ տեղում ասել, որ այստեղ չի կարելի քարոզել։ Օրենքը իրենց չի արգելում դա անել,–ասել է քահանան։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ նշել է, թե խղճի, կրոնի և դավանանքի մասին օրենքում հստակորեն ասվում է, որ հոգեորսությունն արգելվում է, սակայն փակագծերը չեն բացվում, և այն որևէ կերպ չի մանրամասնվում։
Փաստաբանի խոսքերով՝ քրեական գործը հարուցվել էր ոչ այն հոդվածով, որով դատապարտվել է Մակվեցյանը։
–Մեղադրանքն առաջադրվել էր ծեծի, կյանքին իրական վտանգ հասցնելու հոդվածներով, սակայն դատախազը, օգտվելով իր իրավունքից, առաջադրել է նաև 143–րդ հոդվածը (քաղաքացիների իրավահավասարության խախտում),–նշել է նա։
Անդրանիկ Մակվեցյանը, ըստ Վ. Էլբակյանի, 6 ամսվա ազատազրկման էր դատապարտվել հենց վերջին լրացված հոդվածով։ Փաստաբանի համոզմամբ՝ մեղադրյալի նկատմամբ կիրառվել է նվազագույն պատիժ, այնինչ այդ հոդվածով առավելագույն պատժամիջոց էր համարվում 2 տարին։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա մայիս ամսին, երբ Մակվեցյանը եկեղեցու բակում զբաղվել է քարոզչությամբ։ Տեր Եսայի քահանան մոտեցել է նրան և առաջարկել, որ հեռանա, իսկ նա վիճաբանել է վերջինիս հետ և բռունցքներով հարվածել նրան։
Փաստաբանի կարծիքով Մակվեցյանի նկատմամբ նվազագույն պատիժ է կիրառվել
7or.am