Քաղաքական

21.10.2024 13:36


Ալիևը դժգոհել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականին Հայաստանի Սահմանադրությունից

Ալիևը դժգոհել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականին Հայաստանի Սահմանադրությունից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դժգոհել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի գործերի ավագ տնօրեն Մայքլ Քարպենտերին Հայաստանի Սահմանադրությունից։

Ընդունելով հյուրին՝ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 21-ին հայտնել է, որ «հենց Ադրբեջանն է խաղաղության պայմանագրի նախաձեռնողը», տեղեկացրել է APA-ն։

Այնուհետեւ Ալիեւը հայտնել է, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղ օրակարգին։ Նա տեղեկացրել է, որ «փաստը, որ Հայաստանը 70 օր հետո է ուղարկել իր վերջին առաջարկները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, որոշակի հարցեր է առաջացնում, որ այդ երկիրը մտադիր է առաջ տանել գործընթացը»։

«Հայտնելով, որ հիմնական խոչընդոտը խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին Հայաստանի սահմանադրորեն ամրագրված տարածքային հավակնություններն են Ադրբեջանի հանդեպ, նախագահ Իլհամ Ալիեւը ընդգծել է, որ մեր երկիրը այսուհետ եւս կշարունակի վճռական քայլերը գործընթացի առաջմղման համար»,-մեջբերել է պարբերականը։

Հիշեցնենք, որ սեփական սահմանադրությունը, որը պարունակում է ուղիղ տարածքային հավակնություններ Հայաստանի հանդեպ եւ ՀՀ ՈՂՋ տարածքը դիտարկում է որպես «ադրբեջանական», Բաքվում չեն էլ մտածում փոխել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը