Աշխարհ

20.10.2024 09:00


Իսրայելական ավիացիան 8 հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին (տեսանյութ)

Իսրայելական ավիացիան 8 հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին (տեսանյութ)

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները 8 հզոր հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանի մի քանի թաղամասերի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լիբանանյան NNA գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկու հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք թաղամասին: Նորհարվածներ են հասցվել Հարեթ Հրեյք, Բուրջ ալ-Բարաժնե և Շուվայֆաթ թաղամասերին։

Ականատեսների խոսքով՝ ավերվել են մի քանի շենքեր, խանութներ, վնասվել են թաղամասերի մուտքի ճանապարհները։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը