Լրահոս

30.11.2011 13:57


ՄԻՊ. «Մամուլի հրապարակումը ինձ համար գործի վարույթ հարուցելու հիմք չէ»

ՄԻՊ. «Մամուլի հրապարակումը ինձ համար գործի վարույթ հարուցելու հիմք չէ»

Այսօր հրավիրված ասուլիսում, պատասխանալով հարցին՝ ինչո՞ւ ՄԻՊ-ը ոչ մի կերպ չարձագանքեց նրան, որ նոյեմբերի 25-ին հանրահավաքի ժամանակ խախտվել էր մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանել է.

– ՄԻՊ–ը պետք է ստանա գոնե ահազանգ,  մամուլի հրապարակումը ինձ համար ահազանգ չէ, ինձ համար ահազանգ է համապատասխան դիմումը։ Ինձ կարող են զանգել  116 անվճար համարով։

Անդրեասյանը նշել է, թե կան բացառություններ այն դեպքերում, եթե մարդը ի վիճակի չէ հավաքել այդ համարն ու զանգահարել, օրինակ՝ եթե հաշմանդամ է,–մամուլի հրապարակումը ինձ համար կարևոր ինֆորմացիայի աղբյուր է, բայց վարույթ հարուցելու հիմք չէ։

Հարցին՝ արդյոք ՄԻՊ–ի համար կարևո՞ր է իշխանության կամ ընդդիմության աջակցությունը, Անդրեասյանը պատասխանել է.

–Ինձ համար այդքան էլ կարևոր չի եղել երբևէ իշխանության կամ ընդդիմության աջակցությունը, սերը, ոգևորությունը, այլ ավելի շատ կարևոր է եղել քաղաքացիական հասարակության ինստիտուտների աջակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը