Լրահոս

19.10.2024 15:37


Կոտայքում «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է ծառին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը