Աշխարհ

19.10.2024 11:46


«Հզբոլլահն» ԱԹՍ է արձակել Նեթանյահուի նստավայրի ուղղությամբ

«Հզբոլլահն» ԱԹՍ է արձակել Նեթանյահուի նստավայրի ուղղությամբ

«Հզբոլլահի» անօդաչու թռչող սարքերից մեկն արձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ծովափնյա Կեյսարիա քաղաքում գտնվող նստավայրի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Իսրայելի բանակն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանից 3 ԱԹՍ է արձակվել, որոնցից երկուսը հաջողվել է որսալ, իսկ 1-ը հարվածել է Կեյսարիա քաղաքի շրջանում գտնվող շենքին:

«ԱԹՍ-ն արձակվել է վարչապետի նստավայրի ուղղությամբ։ Վարչապետն ու նրա կինն այնտեղ չեն եղել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը