«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ սկսում է Իսրայելի դեմ պատերազմի նոր փուլ։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հեզբոլլահ»-ը հայտարարություն է տարածել՝ նաև հաղորդելով վերջին շաբաթներին Իսրայելի կրած կորուստների մասին։
«Հրամանատարության հրահանգների հիման վրա՝ Իսլամական դիմադրության օպերատիվ շտաբը հայտարարում է թշնամի Իսրայելի հետ դիմակայության սրման նոր փուլի անցնելու մասին»,-հաղորդագրությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նշվում է, որ առճակատման նոր փուլը «կբացահայտվի առաջիկա օրերին իրադարձությունների զարգացմանը զուգահեռ»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսլամական դիմադրությունը շարունակում է դիմակայել Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիային՝ Լիբանանի հարավում առաջնագծի երկայնքով հակառակորդի բանակին պատճառելով անձնակազմի և տեխնիկայի մեծ կորուստներ։
«Իսլամական դիմադրության մարտիկների դիտարկումների համաձայն՝ հակառակորդի կորուստները հասել են իսրայելցի սպաների և զինվորների շրջանում մոտ 55 զոհի և ավելի քան 500 վիրավորի, բացի այդ ոչնչացվել են 20 «Մերկավա տանկ», 4 ռազմական բուլդոզեր, զրահափոխադրիչ և զորքերի տեղափոխման համար զրահատեխնիկա, ինչպես նաև երկու «Հերմես-450» անօդաչու թռչող սարք», - ասվում է «Հեզբոլլահ»-ի հայտարարության մեջ:
Շարժումը պարզաբանել է, որ այս տվյալները չեն ներառում իսրայելական կորուստները լիբանանաիսրայելական սահմանի երկայնքով և իսրայելական տարածքի խորքում գտնվող ռազմակայաններում և զորանոցներում։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ Ըստ Լիբանանի առողջապահական իշխանությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների զոհ է դարձել գրեթե 2400 մարդ, վիրավորվել՝ 10 900-ը, որոնց մեծ մասը՝ սեպտեմբերի վերջից Իսրայելի մեկնարկած հարվածների ընթացքում։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։
«Հեզբոլլահ»-ն իր հերթին ամենօրյա ռեժիմով հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։
Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև բախումներ են ընթանում Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողություններին զուգահեռ։
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ սկսում է Իսրայելի դեմ պատերազմի նոր փուլ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հեզբոլլահ»-ը հայտարարություն է տարածել՝ նաև հաղորդելով վերջին շաբաթներին Իսրայելի կրած կորուստների մասին։