Հարցազրույց

30.11.2011 13:28


Պետրոս Մակեյան.

Պետրոս Մակեյան.

Հարցազրույց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանի հետ.

–Վերջին հանրահավքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը չբացառեց ԲՀԿ–ին համագործակցությունը՝ հայտարարելով, թե իր այդ կարծիքի վերաբերյալ ՀԱԿ–ում կոնսենսուս չկա։ Ինչպե՞ս եք Դուք այդ հարցին վերաբերվում։

–Ես այդ հարցին արդեն մի քանի  անգամ պատասխանել եմ և ավելացնելու  բան չունեմ։

–Ձեր  հայտարարություններից երևում է, որ  կողմ չեք այդ հնարավոր համագործակցությանը։ Ի՞նչն է պատճառը, որ չեք ցանկանում «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսի ներքո համագործակցել ԲՀԿ–ի հետ, սակայն ՀԱԿ–իշխանություն երկխոսության ժամանակ ՀԱԿ–ում հակասություն չկար, և կար կոնսենսուս։

–Ես հստակ այդ հարցին երեկ  պատասխանել եմ, որ ես կասկածում եմ, որ ԲՀԿ–ն կարող է դեմ դուրս գալ օլիգարխիկ իշխանությանը, այսինքն՝ իր շահերի  դեմ, հակառակ դեպքում մենք որևէ մեկին... Որովհետև  սա մեր երկիրն է, մեր պետությունն է, և ԲՀԿ–ում էլ  կան շատ նորմալ մարդիկ, եթե համագրործակցում են, խնդիր չենք տեսնում։ Բայց մենք կասկածում ենք, որ այդ կառույցը, որը օլիգարխիայի հիմնասյունն է, կարող է դուրս գալ օլիգարխիայի  դեմ։ Դեմ չի՛ կարող դուրս գալ։

–Պարո՛ն Մակեյան, շատ հետաքրքիր է՝ իսկ այն ժամանակ երբ ՀԱԿ–ը իշխանությանը երկխոսության առաջարկ արեց, չէի՞ք կասկածում, որ իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ընդառաջ  չէր  գնա ՀԱԿ–ին և ի վերջո «կքցեր» նրան։

–Դուք արդեն ծավալվում եք։ Ես ասեմ, որ մեր կուսակցությունը ժամանակին ևս այդ մասին կարծիք հայտնել է, և կարող եք այդ ժամանակվա հրապարակային ելույթները նայել և այդ հարցի  պատասխանը կգտնեք։

–Նման բան չեմ հիշում, ի՞նչ է՝ Դուք դե՞մ եք եղել ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը։

–Համենայնդեպս՝ չենք ողջունել։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը