Աշխարհ

17.10.2024 22:40


Դրեյքը ցանկանում է նորից փորձել բախտը Ջենիֆեր Լոպեսի հետ

Դրեյքը ցանկանում է նորից փորձել բախտը Ջենիֆեր Լոպեսի հետ

Դրեյքը ցանկանում է նորից փորձել բախտը Ջենիֆեր Լոպեսի հետ, և հիմա, երբ նա բաժանվում է, պատրաստ է մարտի նետվել։

Ինչպես տեղեկացրել է In Touch-ը՝ հղում կատարելով աղբյուրին, Դրեյքը և Ջեյ Լոն մշտապես շփվել են, զանգեր և հաղորդագրություններ փոխանակել ուշ գիշերին։ «Հենց որ նա փաստաթղթերը ներկայացրել է, Դրեյքը կապվել է նրա հետ»,- շարունակում է ինսայդերը։ «Նա շատ մեղմ էր և կնոջն ասել է, թե ինչ հիմար է Բենը, որ թույլ է տվել նրան հեռանալ»։

37-ամյա ռեփերը և 55-ամյա երգչուհին առաջին անգամ ռոմանտիկ հարաբերություններ են սկսել 2016թ., այն բանից հետո, երբ ինսթագրամում լուսանկարներ են հրապարակել և համբուրվել տեսանյութում թեմատիկ երեկույթի ժամանակ։

«Նրանք իրենց պատմությունն ունեն և շատ քիմիա, այնպես որ՝ դա իսկապես Լոպեսին ստիպել է ժպտալ»,-ասում է աղբյուրը։ «Այդպիսի ուշադրությունն այն պահին, երբ նրա համար այդքան վատ էր, հենց այն էր, ինչը նրան պետք էր։ Հիմա նրանք միմյանց գրում են ամեն օր, և ամեն բան առաջ է գնում»։

«Նա շատ խելացի և ռոմանտիկ է, և Լոպեսը կարող է ակնկալել նրա շրջահայացությունը, որովհետև նա միշտ պահել է Ջեյի գաղտնիքները նախկինում»,-շարունակում է ինսայդերը։ «Այդ ամենը դեռ սեքսթինգի փուլում է, բայց նրան դուր է գալիս լսել Դրեյքին և սեքսուալ սելֆիները ցույց տալ, նա նրան շատ կոմպլիմենտներ է անում»։

Դրեյքը պատրաստ է «թողնել ամեն ինչ և հանդիպել նրա հետ, որտեղ էլ որ նա ցանկանա»։ «Պարզապես հարցն այն է, որ Ջեյը լավ տրամադրված լինի»։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը