Հնդկաստանում մինչև 10 տարվա ազատազրկում կսահմանեն սննդի հետ թուք, մեզ խառնելու համար
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի կառավարությունը, ի պատասխան փողոցային սննդի մեջ մարդու թուք, մեզ խառնելու աղմկահարույց դեպքերին, պատրաստվում է երկու նոր որոշումներ ընդունել, որոնք ուղղված են սննդի հակասանիտարական պրակտիկայի դեմ պայքարին: Այս մասին գրում է hindustantimes.com կայքը:
Որոշումներն օրենքի ուժ ստանալուց հետո խիստ պատիժներ կսահմանեն նրանց համար, ովքեր կթքեն կամ այլ հակասանիտարական գործողություններ կիրականացնեն սննդի հետ կապված: Խոսքը մինչև 10 տարվա ազատազրկման մասին է: Բացի այդ, այս օրենքները կապահովեն, որ սպառողներն իրավունք ունենան լիարժեք թափանցիկություն ստանալ իրենց սննդամթերքի պատրաստման և մշակման հետ կապված:
Ակնկալվում է, որ նոր օրենսդրությունը կամրապնդի սպառողների պաշտպանվածությունը և կբարձրացնի սննդի անվտանգությունն ամբողջ նահանգում:
Այս քայլերը նախորդում են վերջին միջադեպերին, երբ անհատներ են ձերբակալվել սնունդը մեզով և թքով աղտոտելու համար: Անցյալ ամիս տարածվել էր մի վիրուսային տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է դեռահասը թքում ուտելիքի վրա, ինչը հանգեցրել է ճաշարանի տիրոջ ձերբակալությանը:
Նմանապես, երկու տղամարդ կալանավորվել են Նոյդայում՝ հյութը մեզով աղտոտելու համար, իսկ Ղազիաբադում մի վաճառող ձերբակալվել է՝ իր թուքը մրգահյութի հետ խառնելու համար:

Աղբյուրը՝ tert.am