Խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է․ինչ կապ ունի Աղազարյանի որդին
politik.am-ը գրում է․ Վերջին երկու օրերին շատ քննարկվեց ԱԺ-ում ՔԿ ղեկավար Քյարամյանի և ՔՊ պատգամավոր Աղազարյանի վեճը, որը հասավ իրար վիրավորելուն և հազիվ խուսափեցին ձեռնամարտից։
Հետաքրքիր է, որ վեճի քննարկումն այնքան թեժ էր, որ շատերը բաց թողեցին, թե ինչի՞ց սկսեց վեճը։ Ամեն բան սկսվեց այնտեղից, երբ Հովիկ Աղազարյանը սկսեց պաշտպանել ավտոներկրողներին, որոնց իրավապահները թույլ չեն տալիս փող աշխատել։
Շատերի մոտ զարմանք առաջացրեց իշխանական պատգամավորի այս մտահոգությունը։ Տպավորություն կարող էր ստեղծվել, որ ՔՊ-ական պատգամավորը մտածում է շարքային ավտոներկրողների մասին, բայց իրականությունը բոլորովին այլ էր։
ՔԿ ղեկավար Քյարամյանի խոսքից պարզ դարձավ, որ ավտոներկրող է նաև Աղազարյանի որդին, ով անցնում է քրեական գործով։
«Պարոն Աղազարյան, խնդրում եմ նաև մեկնաբանեք, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները հենց նույն այդպիսի վարույթներով վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»,-ասաց Քյարամյանը։
Մեր տեղեկություններով Աղազարյանի որդին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, քանի որ օգտվել է օրենսդրական բացից և այդ միջոցով բավական գումար է աշխատել։ ՔԿ մեր աղբյուրներն ասում են, որ խոսքը առնվանզ մեկ միլիոն դոլարի մասին է, բայց կարող է հասնել նաև մի քանի միլիոն դոլարի։
Ահա հենց այս գործով էր Աղազարյանն այդքան անհանգիստ։ Քյարամյանն, ըստ էության, Աղազարյանի ընտանիքի հացին է կպել։