Լրահոս

30.11.2011 12:41


Սննդի անվտանգության պետական ծառայությունը տրամադրվա՞ծ չէ «Արմֆուդ» ընկերության և նրա սեփականատիրոջ դեմ

Սննդի անվտանգության պետական ծառայությունը տրամադրվա՞ծ չէ «Արմֆուդ» ընկերության և նրա սեփականատիրոջ դեմ

Ինչպես արդեն տեղեկացրել  էինք, Հրազդանում գործող «Արմֆուդ» ընկերությունը Սննդի  անվտանգության պետական տեսչության պետ  Աբրամ Բախչագուլյանին մեղադրել էր իրենց ֆիրմայի գլխին կեղծ գործ սարքելու  համար։ Բանն այն է, որ Սննդի  անվտանգության պետական տեսչությունը «Արմֆուդի» արտադրած  կաթնամթերքում աղիքային ցուպիկի խումբ էր հայտնաբերել, սակայն ընկերությունը պնդում է, թե  այդ ամենը սուտ է, քանի որ  լաբորատոր  հետազորության արդյունքները մինչև օրս չեն ներկայացվել։

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը հայտարարել է, թե իրենց ծառայությունը «տրամադրված չէ «Արմֆուդ» ընկերության և նրա սեփականատիրոջ դեմ»:

Նրա խոսքերով՝ 3 տարբեր քաղաքացիներ նույն կաթնամթերքի նմուշներ են բերել, և հետազոտությունը երեքում էլ ցուպիկներ է հայտնաբերել։

–Ձեռնարկությունն ունեցել է մի շարք թերություններ` արտադրամասը չուներ լաբորատորիա, սանիտարական վիճակը չէր համապատասխանում ենթադրվող պահանջներին, աշխատակիցները չէին ենթարկվել բուժզննման և այլն: Փոքր ու միջին բիզնեսին խանգարելու մտադրություն չկա: Գործարանը փակելու կարգադրությունը ամսի 2–ին է եղել, և այդ օրվանից այն չի աշխատել,–ասել է Բաբկեն Պիպոյանը։

Նա նշել է, թե  կաթնամթերքի շուկայում սկսվել են ընդհանուր ստուգումներ, և մինչև տարեվերջ արդյունքներն ավելի հստակորեն կներկայացվեն:

Այս խորագրի վերջին նյութերը