Քաղաքական

17.10.2024 08:10


Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ «Հրապարակ»

Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Այս իշխանությունը հիմնադրամներ ստեղծելու մեծ սեր ունի: Մի հիմնադրամ` ԱՆԻՖ-ը, որը պետք է Հայաստանում գրանդիոզ նախագծեր իրականացներ, խայտառակ ձախողումով ավարտվեց, եւ պարզ չէ, թե պետությանը պատճառված միլիարդների վնասի համար ով է պատասխան տալու:

Հիմա մեկ այլ հիմնադրամ են «խաղացնում»` «Էնթերփրայզ Արմենիա» կամ «Ներդրումների աջակցման կենտրոն» անունով: Երեկ Նիկոլ Փաշինյանն այս հիմնադրամի նիստ է արել` «ընդունվել են որոշումներ Կենտրոնի բնականոն գործունեության ապահովման եւ ֆինանսավորման համատեքստում»:

Այսինքն՝ հիմա էլ այս հիմնադրամին են բյուջեից հատկացումներ անում:

Այս խորագրի վերջին նյութերը