Լոռու մարզի Լորուտ գյուղում կենդանիների շրջանում հիվանդություն է տարածվել։ Հայտարարվել է կարանտինային վիճակ: Այս պահին հիվանդության ախտանշաններով խոզեր կան: Լորուտում շուրջ 450 խոզ կա, որոնցից մի քանիսը բարձր ջերմություն ունի:
Գյուղի անասնաբույժը եզրակացրել է, թե հնարավոր է՝ խոզերն աֆրիկյան ժանտախտով են հիվանդ։
Իրավիճակին ծանոթանալու համար գյուղ են այցելել Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետն ու գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուծության, սննդի անվտանգության տեսչություն և բուժասանիտարիա» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը։ Կատարվել է փորձաքննություն, և պատասխանները 1 շաբաթից հայտնի կդառնան։ Երկու խոզ արդեն մորթվել է, ու հայտնի չէ, թե միսը որտեղ է վաճառվել, և արդյոք այն առողջության համար անվտա՞նգ է։
Հիշեցնենք, որ 2007թ. Լորուտի խոզերը վարակվել էին աֆրիկյան ժանտախտ հիվանդությամբ, և 99%–ը սատկել էր: ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքում այս դեպքի կապակցությամբ հայտարարություն է տեղադրված։
–Լոռու մարզի Լորուտ գյուղում արձանագրված՝ խոզերի անկման դեպքերը առանձին լրատվամիջոցներ ներկայացրել են որպես աֆրիկյան ժանտախտի բռնկում: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո նախարարության համապատասխան մասնագետները մեկնել են նշված համայնք՝ ուսումնասիրելու հիվանդության բնույթի ու տարածվածության հանգամանքները և կազմակերպելու վերջինիս հաղթահարման աշխատանքները: Ըստ նախնական վարկածի՝ հիվանդության ախտանիշները նման են աֆրիկյան ժանտախտի, որի դեմ ամիսներ առաջ նույն համայնքում համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվել: Հիվանդության տարածումը կանխելուց հետո գյուղացիներին խորհուրդ է տրվել անցնել խոզերի փակ պահվածքի: Վարակի կրկնումը բացառող կարևոր այս պայմանը, սակայն, ակնհայտորեն խախտվել է, որն էլ, հնարավոր է, նպաստել է նոր բռնկմանը: Համայնքում կատարվող ուսումնասիրության արդյունքների և հիվանդության կանխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարբերաբար կտեղեկացնի հանրությանը,–ասված է հաղորդագրությունում։
Կրկի՞ն խոզերի աֆրիկյան ժանտախտ