Քաղաքական

16.10.2024 16:49


Գրիգոր Լուսավորիչ փողոցի մայթերը վերանորոգելու համար փողը հատկացրել են, բայց աշխատանք չեն կատարել (տեսանյութ)

Գրիգոր Լուսավորիչ փողոցի մայթերը վերանորոգելու համար փողը հատկացրել են, բայց աշխատանք չեն կատարել (տեսանյութ)

Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով մայթերի վերակառուցման կամ հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է 947, 318, 100 դրամ։ Վերանորոգվող մայթերի ցանկում կան նաև Գրիգոր Լուսավորիչ փողոցի մայթերը։ 2024թ.-ը վերջանում է, բայց այս փողոցի մայթերն, ինչպես տեսնում եք, չեն վերանորոգվել, չեն հիմնանորոգվել, չեն վերակառուցվել։

Սրանով կարող ենք փաստել, որ երևանցու կողմից վճարված հարկերն ու տուրքերը և տեղական այլ վճարներ նպատակին չեն ծառայում և մսխվում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը