Քաղաքական

16.10.2024 10:15


Ալեն Սիմոնյանը գործում է Հայաստանի ազգային շահերին հակառակ. Վիտալի Միլոնով (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը գործում է Հայաստանի ազգային շահերին հակառակ. Վիտալի Միլոնով (տեսանյութ)

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) խոսնակ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը, որը տեղի է ունեցել Ժնևում:

Պատգամավորի կարծիքով՝ Սիմոնյանը Հայաստանին դնում է միջազգային հարաբերություններում ոչ իրավահավասար գործընկերոջ դիրքում։

«Ինձ թվում է, որ պարոն Սիմոնյանը գործում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին հակառակ։ Ինձ շատ անհարմար է, երբ չի պահպանվում հարաբերությունների պարիտետը, և չգիտես ինչու նա (Ալեն Սիմոնյանը) Հայաստանին մի աստիճան ցածր է դասում, քան Թուրքիային։ Ես կողմ եմ, որ լինի համագործակցություն, բայց իրավահավասար և փոխշահավետ։

Իսկ երբ տեղի են ունենում նմանատիպ արարքներ, ապա հասկանալի է, որ մարդիկ գործում են այն հրահանգների շրջանակներում, որոնք ստացել են Արևմուտքից, որովհետև նրանց պետք է, որ Հայաստանի ներկայիս վարչակազմը լավ հարաբերություններ ունենա ՆԱՏՕ-ի բոլոր երկրների հետ։ Բայց Թուրքիան արհամարհանքով է վերաբերվում այդ բոլոր փորձերին, և ես շատ ամաչում եմ, որովհետև Հայաստանում ժողովուրդը հաստատ չի խնդրել նման բաներ անել։ Սրանք այն նպատակներն են, որոնք նա (Ալեն Սիմոնյանը) քննարկել է իր արևմտյան գործընկերների հետ։ Բայց դա բոլորովին չի բխում հայ ժողովրդի շահերից։ Այսօրվա դրությամբ նա Հայաստանին դնում է միջազգային հարաբերություններում անհավասար գործընկերոջ դիրքում»,-ասել է Միլոնովը։

Այս խորագրի վերջին նյութերը