Աշխարհ

15.10.2024 17:46


Բրիտանիայում միլիոնատերը սնանկացել է հարսնացուի անունով գույքը վերագրանցելուց հետո

Բրիտանիայում միլիոնատերը սնանկացել է հարսնացուի անունով գույքը վերագրանցելուց հետո

Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի սեփականատեր Փիտեր Անդրեևիչը սնանկացել է այն պատճառով, որ ավելի քան 20 տարի առաջ վերագրանցել է ողջ ունեցվածքը հարսնացուի՝ Մագալի Մոնթրեյի անունով։ Դատարանը հրաժարվել է վերանայել որոշումը նրա գույքի մասին։ Այս մասին տեղեկացրել է The Daily Mail թերթը։

Նրա տվյալներով՝ Անդրեևիչը վերագրանցել է ողջ ունեցվածքը հարսնացուի անունով՝ այն հույսով, որ դա կօգնի թաքցնել իր հարստության իսկական չափը և կնվազեցնի ֆինանսական ռիսկերը։

Անդրեևիչը և Մոնթրեյը ամուսնացել են և միասին ապրել 20 տարի, բայց 2017թ. նրանք ամուսնալուծվել են։ Երբ գործարարը սկսել է գույքը հետ պահանջել, նախկին կինը հրաժարվել է վերադարձնել այն։ Միլիոնատիրոջ խոսքով՝ նա կորցրել է ամեն ինչ, հիմա ստիպված է ապրել ավագ որդու տանը։

Դատարանում արդարության հասնելու նրա փորձերը ձախողվել են։ Ամենից վատ ընթացել է հանդիպակաց հայցի դիտարկումը, որը ներկայացրել է Մոնթրեյը։ Դրանից հետո Անդրեևիչին պայմանական ժամկետ են նշանակել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, գրել է DM-ը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը