Քաղաքական

15.10.2024 15:52


Մանուկ Սուքիասյանը բարձրաձայնեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենի շուրջ առկա խնդիրը (տեսանյութ)

Մանուկ Սուքիասյանը բարձրաձայնեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենի շուրջ առկա խնդիրը (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ավագանու այսօրվա նիստում անդրադարձավ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենի նշանակման շուրջ առկա խնդրին։

Նշենք, որ այսօր աշակերտները դասադուլ են հայտարարել՝ պահանջելով տնօրենի պաշտոնակատար նշանակել գործող փոխտնօրեն Վերոնիկա Բաբաջանյանին:

Փոխարենը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Քրիստինե Դումանյանին, ում ամուսինը, դպրոցի ուսուցիչների հավաստմամբ, աշխատում է ԱԱԾ-ում:

Այս խորագրի վերջին նյութերը