Աշխարհ

15.10.2024 20:20


Շոն Դիդի Կոմբսին 6 նոր դատական հայց է սպառնում բռնաբարության և սեռական ոտնձգությունների վերաբերյալ

Շոն Դիդի Կոմբսին 6 նոր դատական հայց է սպառնում բռնաբարության և սեռական ոտնձգությունների վերաբերյալ

Երաժիշտ և պրոդյուսեր Շոն Դիդի Կոմբսի դեմ վեց նոր հայց է ներկայացվել՝ տղամարդկանց, կանանց և 16-ամյա տղայի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով։

Մեղադրանքները ներառում են բռնաբարություն, սեռական ոտնձգություն և ըմպելիքների մեջ թմրանյութեր լցնելու հավանականություն։ Ենթադրյալ հարձակումներից առնվազն երկուսը տեղի են ունեցել 1998-ից 2006 թվականներին՝ Կոմբսի «սպիտակ երեկոների» ժամանակ: Բոլոր վեց հայցվորները պահանջում են փոխհատուցում և պատժիչ տուգանքներ:

«Պարոն Կոմբսը և նրա փաստաբանական թիմը լիովին վստահում են փաստերին, իրենց իրավական պաշտպանությանը և դատավարության ամբողջականությանը»,-CNN-ին ասել են Կոմբսի փաստաբանները: «Ճշմարտությունը կհաղթի դատարանում. Միստր Կոմբսը երբեք սեռական ոտնձգություն չի արել որևէ մեկի նկատմամբ՝ չափահաս թե անչափահաս, տղամարդ թե կին»:

Կոմբսը ներկայումս կալանքի տակ է և սպասում է դատավարությանը՝ ռեկետի, սեռական թրաֆիքինգի և մարմնավաճառության նպատակով անձանց փոխադրելու մեջ ներգրավված լինելու մեղադրանքով: Նա իրեն մեղավոր չի ճանաչել։

Կոմբսին արդեն մի քանի քաղաքացիական հայցեր են ներկայացնում՝ մեղադրելով նրան մի շարք սեռական ոտնձգությունների և այլ անօրինական գործողությունների մեջ:

Վերջին հայցերից մեկում պնդում են, որ 1998 թվականին՝ Հեմփթոնսում «սպիտակ երեկոյի» ժամանակ, Կոմբսը հարձակվել է 16-ամյա տղայի վրա: Հայտարարության մեջ ասվում է, որ Կոմբսը «հրամայել է Ջոն Դոյին հանել տաբատը և մերկանալ»՝ «բացատրելով դա որպես աստղ դառնալու ճանապարհի ծես, ինչպես նաև ինքն իրեն ցուցադրելու միջոց»: «Հայցվորը պնդում է, որ Կոմբսը սեռական ոտնձգություն է կատարել տղայի նկատմամբ՝ նրա վրա ունեցած իր իշխանության և ազդեցության շնորհիվ, քանի որ գիտեր, որ Ջոն Դոուն ցանկանում էր աստղ դառնալ»:

Մեկ ուրիշն ասում է, որ իր վրա հարձակվել են 2006 թվականին Կոմբսի կազմակերպած խնջույքի ժամանակ, որտեղ ինքն աշխատում էր որպես անվտանգության աշխատակից: Նա հայտարարել է, որ Կոմբսն իրեն տվել է երկու ալկոհոլային և թմրանյութեր պարունակող խմիչք, նախքան նրան ստիպողաբար ֆուրգոն նստեցնելը, որտեղ էլ սեռական ոտնձգություն է կատարել:

Կոմբսի, նրա բիզնեսի և Macy's մանրածախ ցանցի դեմ երրորդ դատական հայցում մեկ այլ տղամարդ պնդում է, որ իրեն հարվածել են և սեռական ոտնձգության ենթարկել, երբ 2008 թվականին Նյու Յորքում ցանցի առաջատար հանրախանութի պահեստում առերեսվել է Կոմբսի և նրա երկու թիկնապահների հետ: Նրա խոսքով, Կոմբսը նրան ստիպել է օրալ սեքսով զբաղվել։ «Վերջացնելուց հետո Կոմբսը կողք է նետել հայցվորի գլուխը և ասել՝ «լռիր, թե չէ քեզ կսպանեմ»,–ասվում է հայցում։

Մեկ այլ բողոքում, քոլեջի 19-ամյա ուսանողուհին, ով ճանաչված է որպես Ջեյն Դոու, ասել է, որ իրեն և ընկերոջը 2004 թվականին Կոմբսի հյուրանոցում հրավիրել են լուսանկարահանման և «բացառիկ» երեկույթի: Բողոքի համաձայն՝ Կոմբսը «ավելի ագրեսիվ» է դարձել և «աղջկան հրամայել է օրալ սեքսով զբաղվել իր հետ, այլապես երկուսին էլ կսպանի»։

Մեկ այլ հայցվոր պնդում է, որ 1995 թվականին երեկույթի ժամանակ Կոմբսին հանդիպելուց հետո նա «անսպասելիորեն» սկսել է համբուրել նրան: Երբ աղջիկը փորձել է փախչել, Կոմբսը «դաժանորեն հարվածել է նրա գլուխը պատին և բռնաբարել»։

Բողոքներից մեկում ասվում է, որ 2021 թվականին մի տղամարդ Նյու Յորքում մասնակցել է Կոմբսի երեկույթին, որտեղ նրան մատուցել են մեկ ալկոհոլային խմիչք։ «Խմիչքի ազդեցությունը եղել է անմիջապես և ճնշող»,-ասվում է բողոքում:

Տղամարդը պնդում է, որ կորցրել է կողմնորոշումը։ Հետո նա հիշել է, որ «ննջասենյակում է եղել և չի կարողացել շարժվել, խոսել կամ դիմադրել»: «Հայցվորը կաթվածահար վիճակում է եղել՝ այնպիսի զգացումով, կարծես ինքն իր մարմնի թակարդում է»,-ասվում է բողոքում։ «Նա հստակ հիշում է, որ հարձակման ժամանակ ինչ-որ պահի տեսել է Կոմբսին իր վերևում՝ մերկ: Այս պահին հայցվորին սոդոմացրել են առնվազն երեք տղամարդ»։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը