Լրահոս

30.11.2011 11:34


Ս. Սաֆարյան. «Որքան մոտենում են ընտրությունները, այնքան դահլիճը երկրաչափական պրոգրեսիայով դատարկվում է»

Ս. Սաֆարյան. «Որքան մոտենում են ընտրությունները, այնքան դահլիճը երկրաչափական պրոգրեսիայով դատարկվում է»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերջին շրջանում, հատակապես ԱԺ արտահերթ նիստերի ժամանակ, խորհրդարանում անկարգ, անկանոն վիճակ է, անգամ որոշ պատգամավորներ իրենց համակարգիչները չեն բացում՝ ցույց տալու համար, թե աշխատում են։ Քվորում չի ապահովվում, քանի որ դահլիճում համապատասխան թվով պատգամավորներ չեն հավաքվում։

«7օր»–ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ է այս ամենը պայմանավորված, արդյոք նախատոնական տրամդրություննե՞ր են, թե՞ ինչ–որ  ուրիշ խնդիր կա՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել է, թե պատճառները բազմաթիվ են։

Նպաստում է նաև այն հանգամանքը, որ ԱԺ–ն ոչ թե ունի նախագահ, այլ ունի  պաշտոնակատար։ Ինչքան էլ  փոխտեղակալները իրականացնեն  պարտականությունները, այնուամենայնիվ պատգամավորները օգտվելու են այս հնարավորությունից՝ այցելել իրենց հետաքրքրող վայրերը և չգալ խորհրդարան։ Կա նաև  Հովիկ Աբրահամյանի անձի խնդիրը, անշուշտ։ Ես դրան մի քանի անգամ անդրադարձել եմ։ Թե՛ որպես անձ, թե՛ որպես ԱԺ նախագահ՝ նա բավականին խիստ էր անգամ սեփական թիմակիցների հանդեպ և մշտապես հանդիմանության էր արժանացնում նիստը խանգարողներին,–ասել է նա։

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ երեկ էլ ականատես ենք եղել, որ «Ժառանագության» համար հատկապես ընտրությունների ժամանակ այդքան կարևոր «Կուսակցությունների մասին» օրիանագծի քննարկման ժամանակ պատգամավորները, որոնց ստիպողաբար էին բերել նիստերի դահլիճ, դժգոհություններ էին հայտնում, և նախագահողը չէր  կարողանում զսպել նրանց։

Այս իրավիճակի ամենալուրջ պատճառն այն է, որ այդ մարդիկ  չպետք է լինեն այստեղ, այդ մարդիկ ինչ–որ մեկի  հրավերով չէ, որ պետք է գան աշխատանքի. նրանք իրենք պետք է հասկանան, որ դա իրենց աշխատանքի վայրն է, և օրենքը  քննարկելն ու ելույթ ունենալն այդ աշխատանքի ձևն է, և 5 ու ավելի տարիներ ուղղակի լռել և ուղղակի  կոճակ սեղեմելը նիստերի  հատուկ րոպեների ընթացքում՝ սխալ է... Պետք է հասկանան, որ սա իրենց տեղը չէ,–նշել է նա։

Ստեփան Սաֆարյանի խոսքերով՝ խարհրդարանում ավելի վատ վիճակներ էլ են եղել։

Որքան որ մոտենում են ընտրությունները, այնքան դահլիճը երկրաչափական պրոգրեսիայով դատարկվում է,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը