Լրահոս

15.10.2024 07:51


Արագածոտնում «Opel»-ը բախվել է գազատար խողովակին, մեկ այլ «Opel» բախվել է ինքնավթարի ենթարկված մեքենային

Արագածոտնում «Opel»-ը բախվել է գազատար խողովակին, մեկ այլ «Opel» բախվել է ինքնավթարի ենթարկված մեքենային

Հոկտեմբերի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 58-ամյա Ալբերտ Ս.-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, բախվել է գազատար խողովակին և ինքնավթարի ենթարկվել։

Վթարի հետևանքով Ալբերտ Ս.-ն տեղում մահացել է, որից հետո Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Սարգիս Մ-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, բախվել է ինքնավթարի ենթարկված Ալբերտ Ս.-ի «Opel»-ին։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը