Աշխարհ

14.10.2024 10:17


«Հեզբոլլահը» հարվածել է Իսրայելի Բինյամինա քաղաքին. տուժածների թիվը հասել է 67-ի

«Հեզբոլլահը» հարվածել է Իսրայելի Բինյամինա քաղաքին. տուժածների թիվը հասել է 67-ի

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը անօդաչուով հարվածել է Իսրայելի Հայֆա շրջանի Բինյամինա քաղաքին. վերջին տվյալներով, տուժածների թիվը հասել է 67-ի, հայտնում է Times of Israel-ը։

Ծանր վիրավորների թիվը չորս է, հինգը՝ լուրջ վիրավորում է ստացել, 14-ը՝ միջին ծանրության։

Նրանց մեծ մասը տեղափոխվել է Հադերայի «Հիլել Յաֆֆե» բժշկական կենտրոն։ Մյուսները տեղափոխվել են Ռամաթ Գանի «Շիբա» հիվանդանոց, Հայֆայի «Ռամբամ» հիվանդանոց և Պետահ Տիկվայի «Ռաբին» բժշկական կենտրոն:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը