Քաղաքական

12.10.2024 11:44


Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է 24 ժամում 60 զոհի մասին

Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է 24 ժամում 60 զոհի մասին

Լիբանանի առողջապահության նախարարությունը ուրբաթ հայտնել է, որ 60 մարդ զոհվել, 168 հոգի վիրավորվել է անցած 24 ժամում իսրայելական գրոհների հետևանքով, տեղեկացրել է Associated Press-ը։

Նախարարության տվյալներով՝ անցած տարի Լիբանանում զոհվածների ընդհանուր թիվը Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտության թեժացման ընթացքում ընդհանուր առմամբ հասել է 2 229 մարդու, 10 380 մարդ վիրավորվել է։

Լիբանանի ճգնաժամային իրավիճակների արձագանքման խումբը գրանցել է 57 ավիահարված նույն օրը, հիմնականում հարավային Լիբանանում, Բեյրութի հարավային արվարձաններում և Բեքաայի հովտում։

Մոտ 1 032 կենտրոններ, ներառյալ կրթական համալիրները, մասնագիտական-տեխնիկական ինստիտուտները, համալսարանները և այլ հաստատություններ, ներկայում ապաստան են տրամադրում 187 000 մարդու, այդ թվում 39 000 ընտանիքի, որոնք տեղահանվել են հարավում Իսրայելի ցամաքային հարձակման հետևանքով, տեղեկացրել է արձագանքման խումբը։ Ներկայում 837 ապաստարաններ լեփլեցուն են, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը