Աշխարհ

11.10.2024 20:39


Լիբանանից շուրջ 100 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանից շուրջ 100 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանից Իսրայելի հյուսիսի ուղղությամբ շուրջ 100 հրթիռ է արձակվել մեկ ժամից էլ քիչ ժամանակահատվածում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի հյուսիսում` ներառյալ ամբողջ Գալիլեայի, Հայֆայի ծոցի շրջանները և Իզրեելի հովիտը:

«Երկու համազարկի արդյունքում արձանագրվել է Լիբանանի տարածքից արձակված շուրջ 20 և 80 արկ։ Դրանց մի մասը ոչնչացվել է։ Հայտնաբերվել են նաև ընկած արկեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Տուժածների մասին տվյալներ չկան։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը