Լրահոս

30.11.2011 09:19


Արաբական երկրները Սիրիայի նկատմամբ նոր զգուշացումներով են հանդես եկել

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Արաբական պետությունների լիգան հանդես է եկել հայտարարությամբ, որ Սիրիայի նկատմամբ ընդունված  աննախադեպ պատժամիջոցները Դամասկոսում գտնվող իշխանություններին լուրջ  քաղաքական ահազանգ են ուղարկում այն մասին, որ իրենց գործողությունների ներկա բնույթը անթույլատրելի է։

«BBC»–ի հետ  հարցազրույցի  ժամանակ Արաբական երկրների լիգայի գլխավոր  քարտուղար Նաբիլ Արաբին հայտարարել է, որ սիրիական իշախնությունները չեն կարող շարունակել  իրենց այնպես պահել, կարծես թե ոչինչ տեղի չի ունեցել։

Նրա խոսքերով՝ Լիգան ծանր սրտով է Սիրիայի  նկատմամբ պատժամիջոցներ իրականցնելու որոշում կայացրել, սակայն դրանք ուժի մեջ կմտնեն առաջիկա շաբաթ օրը, եթե մինչ այդ նախագահ Բաշար Ասադի  կառավարությունը չսկսի  իրականացնել իր տված խոստումները։

Այս խորագրի վերջին նյութերը