Լրահոս

11.10.2024 13:21


Երևանում մեքենա է այրվել

Երևանում մեքենա է այրվել

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարիա Յակոբսենի փողոցում ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ հրշեջների ժամանումը՝ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել էին պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները՝ օղակի հրամանատար Ավագ Առուստամյանի գլխավորությամբ, մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը