Քաղաքական

11.10.2024 09:46


Գիշերն օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն

Գիշերն օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն

Գիշերն ուշագրավ իրավիճակ է եղել «Զվարթնոց» օդանավակայանում։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ժամը 05։00-ի սահմաններում օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, ու տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Ըստ աղբյուրի, նախկին քաղաքապետի որդին անակնկալի է եկել ստեղծված իրավիճակից ու դեռ ավելին՝ երկրից գնում էր, որ հասներ արտերկրում բուժվող հորը, սակայն իրավապահները կանխել են հոր ու որդու հանդիպումը։

Այս խորագրի վերջին նյութերը