Աշխարհ

11.10.2024 08:36


Իսրայելը ռմբակոծել է Բեյրութը. թիրախում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյան է

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութը. թիրախում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյան է

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի կենտրոնը։ Կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:

«Գործողության թիրախը «Հեզբոլլահ»-ի արտաքին հարաբերությունների համակարգող Վաֆիք Սաֆան է»,-փոխանցում են լրատվամիջոցները:

Բեյրութի կենտրոնում գտնվող Ռաս ԱՆ Նաբա շրջանում իսրայելական հարվածների հետևանքով, նախնական տվյալներով, 11 մարդ Է զոհվել, 48-ը՝ վիրավորվել, ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել էր, որ իսրայելական ավիահարվածների հետևանքով լուրջ վնասներ են հասցվել երկու բազմահարկ բնակելի շենքերի, տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը