Լրահոս

29.11.2011 20:03


Վարորդական վկայականները նորերով փոխարինելու ժամկետը երկարաձգվել է

Վարորդական վկայականները նորերով փոխարինելու ժամկետը երկարաձգվել է

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է հին վարորդական վկայականների փոխելու ժամկետը երկարաձգել մինչև 2012թ. մարտի 11-ը։

Մինչ այս օրենքի ուժի մեջ մտնելը տրված վարորդական վկայականները գործելու են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։ Իսկ գործողության ժամկետի նշում չպարունակող վկայականները գործելու են մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը: Նոր վկայականի համար վարորդից գանձվելու է 12 հազար դրամ:

Ինչպես նաև պետհամարանիշերի աճուրդը կվերացվի և վարորդները կկարողանան պետական տուրք վճարելով ձեռք բերել իրենց ուզած պետհամարանիշը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը