Լրահոս

29.11.2011 18:09


Բախշյանը «խոչընդոտեց» քվեարկությանը

Բախշյանը «խոչընդոտեց» քվեարկությանը

Քիչ առաջ խորհրդարանը կարող էր վերջնականապես ավարտել կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստը։ Մինչև վերջին պահը ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը պարբերաբար հորդորել է պատգամավորներին գալ դահլիճ, որպեսզի քվեարկությունները կազմակերպեն։ Սակայն, մինչև վերջին պահը խորհրդարանում քվորում ապահովելու համար անհրաժեշտ քանակության պատգամավորներ կարծես թե չեն հավաքվել։

Կարելի է ասել՝ իրավիճակը փրկել է «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Նա լիարժեքորեն օգտվել է սահմանված ժամաքանակից և ելույթ է ունեցել մինչև ժամը 18:00–ն։

Այսպիսով արտահերթ նիստի քվեարկությունները հետաձգվել են մինչև վաղը։

Ի դեպ, դահլիճում ներկա պատգամավորներից ոմանք անգամ միացրած չեն եղել իրենց համակարգիչները, որոնց միջոցով էլ և պետք է քվեարկեին։ Նրանց համակարգիչները շարունակել են պառկած մնալ սեղանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը