Լրահոս

04.05.2009 10:52


Արգիշտի Կիվիրյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Ապրիլի 30-ին անհայտ անձինք ծեծի էին ենթարկել ArmeiaToday լրատվական գործակալության ղեկավար Արգիշտի Կիվիրյանին և կրակել են նրա ուղղությամբ։ Ինչպես «7օր»-ին տեղեկացրել է նրա կինը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը, դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել.

-Քրեական գործը հարուցվել է դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ, և ոչ թե սպանության փորձի, ինչ-որ իրականում եղել է։ Գործը մինչև հիմա քննիչներին փոխանցված չէ, այն հետաքննիչներն են քննում։ Այս ամենի բացատրությունը ես չունեմ, այդ բացատրությունը պետք է տա նախաքննական մարմինը։

Նա նաև տեղեկացրել է , որ Արգիշտի Կիվիրյանի առողջական վիճակն այժմ, առաջին օրերի հետ համեմատ, ավելի լավ է։  

 

Այս խորագրի վերջին նյութերը