Լրահոս

29.11.2011 17:52


Արմեն Մարտիրոսյան. ««Կուսակցությունների մասին» օրինագիծը կարող է զսպաշապիկ լինել»

Արմեն Մարտիրոսյան. ««Կուսակցությունների մասին» օրինագիծը կարող է զսպաշապիկ լինել»

Անդրադառնալով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մտահոգություն է հայտնել, որ այս օրինագծի որոշ դրույթներ զսպաշապիկ կլինեն որոշ կուսակցությունների՝ հատկապես ընդդիմադիրների համար։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ պնդել է այս օրինագծի՝ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննություն անցնելու անհրաժեշտությունը։ Ս. Սաֆարյանը նաև կարծում է, որ այս փոփոխությունները չեն բերում ազատ և արդար ըն տրությունների անցկացմանը։

–Որևէ դրական փոփոխություն այս փոփոխությունները չեն բերելու,–պնդել է Ս. Սաֆարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը