Լրահոս

29.11.2011 17:28


ԵԱՀԿ հերթական մոնիթորինգը շփման գծում անցել է առանց միջադեպերի

ԵԱՀԿ հերթական մոնիթորինգը շփման գծում անցել է առանց միջադեպերի

Հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում՝ Կայան գյուղի մերձակայքում, նոյեմբերի 29-ին կայացել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը, որին մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Մարիուս Պուոձիունասը:

Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոտքով հատել են հայ-ադրբեջանական սահմանագիծը: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Տեղեկացնենք, որ Ֆրանսիան դեռևս ներկայացնում է Բեռնար Ֆասիեն։ Նա կթողնի համանախագահի պաշտոնը մինչև տարեվերջ։ Ֆասիեին կփոխարինի Ժակ Ֆորը։

Այս խորագրի վերջին նյութերը