Աշխարհ

09.10.2024 09:17


Իսրայելը հարվածել է Դամասկոսի շենքերից մեկին. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Իսրայելը հարվածել է Դամասկոսի շենքերից մեկին. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Դամասկոսի կենտրոնում գտնվող Մազզեշրջանում գտնվող բազմահարկ շենքը հարձակման է ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Կան զոհեր և վիրավորներ:

ԶԼՄ-ները գրում են, որ հարվածը եղել է Իրանի դեսպանատան մոտ։

Սիրիական պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը հետ են մղում հարձակումները Դամասկոսի երկնքում:

Ավելի ուշ Սիրիայի ՊՆ-ն հայտնեց, որ 7 խաղաղ բնակիչ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել Դամասկոսում բնակելի շենքի վրա Իսրայելի ԶՈւ-ի հարվածի հետևանքով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի գիշերն Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 9-ը վիրավորվել են:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը