Լրահոս

29.11.2011 17:24


ԱԺ–ն քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքը

ԱԺ–ն քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքը

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվող «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծով կուսակցության  գույքի նվիրատվությունն արգելվում է, իսկ մեկ տարվա ընթացքում կատարվող նվիրատվության ընդհանուր չափը չի կարուղ գերազանցել մեկ առևտրային կազմակերպության կողմից օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, մեկ ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և մեկ ֆիզիկական անձի կողմից՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, իսկ մեկ կուսակցությանը տրվող նվիրատվությունների ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը: Ինչպես նաև, կուսակցությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, մամուլում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվություն և օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև սահմանված կարգով այն տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Բացի այդ, հիշյալ հոդվածի համաձայն` կուսակցության հրապարակած և պետական լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար պետական լիազոր մարմնի պահանջի դեպքում կուսակցությունը պարտավոր է երեք օրվա ընթացքում պետական լիազոր մարմնին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կուսակցության դրամարկղային և բանկային մուտքերի և ելքերի վերաբերյալ, նախնական հաշվապահական հաշվառման և այլ փաստաթղթեր:

Օրենքը լրացվում է նաև հոդվածով, որի համաձայն` այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է 10 միլիոն դրամը, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ միասին:

«Կուսակցությունների մասին» գործող օրենքով կուսակցություններին կատարվող նվիրատվությունների չափի սահմանափակումներ նախատեսված չեն։ Բացի այդ, օրենքով կուսակցությունների համար սահմանված են այնպիսի պարտականություններ, որոնց կատարման հավաստիությունը կամ ճշգրտությունը հնարավոր չէ պարզել, քանի որ դրանց նկատմամբ ֆինանսական գործունեության վերահսկողական մեխանիզմներ նախատեսված չեն, մասնավորապես` խոսքը վերաբերում է կուսակցությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների հավաստիությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը