ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզաբանում է
Ս.թ. նոյեմբերի 29-ին, «Արմֆուդ» ընկերության սեփականատեր Բորիս Սողոմոնյանի անունից մի շարք ԶԼՄ-ներում տարածվել է հաղորդագրություն, որում նշված ընկերության սեփականատերը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից «Արմֆուդ» ընկերությունում իրականացված ստուգումները և դրանց արդյունքում հարուցված վարչական վարույթը որակել է որպես «շինծու գործ»:
Վերոհիշյալի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տալիս է հետևյալ պարզաբանումը. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում շուկայում իրացվող «Էյ-Էս-Բի-սոֆթ» ՍՊԸ-ի «Արմֆուդ» ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկի բակտերիաներ: Այս փաստը հիմք հանդիսացավ, որպեսզի նշված ընկերությունում անցկացվեն ստուգումներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է, որ ընդունվող կաթը չի ուղեկցվել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությամբ: Արտադրամասը չի համապատասխանել սանիտարական կանոններին, ինչի պատճառով էլ չի պահպանվել արտադրական հոսքայնությունը: Վերը նշվածը հանդիսանում է «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում վտանգավոր սննդամթերքի թողարկումը բացառելու նպատակով և հիմք ընդունելով տեսուչների եզրակացությունը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից 2011թ. նոյեմբերի 9-ին որոշում է կայացվել «Էյ-Էս-Բի-Սոֆտ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը արգելելու մասին: Սույն որոշմամբ տնտեսվարողին տրվել է հանձնարարական՝ սահմանված ժամկետում հայտնաբերված թերությունները վերացնելու համար:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին