Լրահոս

29.11.2011 17:14


Հարավային Օսիայի ընտրություններն անվավեր են ճանաչվել, ընդդիմության ներկայացուցիչն էլ զրկվել է թեկնածուական իրավունքից

Հարավային Օսիայի ընտրություններն անվավեր են ճանաչվել, ընդդիմության ներկայացուցիչն էլ զրկվել է թեկնածուական իրավունքից

Հարավային Օսիայի Գերագույն դատարանը խախտումների պատճառով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներն անվավեր է ճանաչել: Նոր ընտրությունները պետք է անցկացվեն երկու ամսվա ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն:

Միաժամանակ Գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովը հայտարարել է, որ նախագահի թեկնածու, ընդդիմադիր Ալլա Ջիոևան զրկվել է ընտրություններին մասնակցելու իրավունքից։

–Ալլա Ջիոևան չի կարողանա մասնակցել նոր նախագահական ընտրություններին։ Համաձայն օրենքի՝ նա զրկվել է նման իրավունքից, քանի որ դատարանը վճռել է, որ նրա կողմից թույլ են տրվել խախտումներ ընտրությունների ընթացքում,– ասել է Բիչենովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԸՀ–ն հաղորդել էր, որ ընտրական քվեների 56,7 տոկոսով առջևում է Ալլա Ջիոևան, իսկ նախագահի մյուս թեկնածու Անատոլի Բիբիլովը հավաքել է ձայների 40 տոկոսը։ Տեղեկացնենք, որ գործող նախագահ Էդուարդ Կոկոյտին ընտրություններին չի մասնակցում, սակայն իր աջակցությունն է հայտնել Բիբիլովին։

Այս խորագրի վերջին նյութերը