Քաղաքական

07.10.2024 21:46


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները հոկտեմբերի 7-ին այցելել են Երևանի թիվ 121 մսուր-մանկապարտեզ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները հոկտեմբերի 7-ին այցելել են Երևանի թիվ 121 մսուր-մանկապարտեզ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները հոկտեմբերի 7-ին այցելել են Երևանի թիվ 121 մսուր-մանկապարտեզ՝ տեղում ուսումնասիրելու աղմկահարույց խնդրի պատճառը, որի համաձայն երեխային մանկապարտեզում բռնության էին ենթարկել։

Խնդիրը բազմակողմանի է, և մանկապարտեզի տնօրենի խոսքով՝ ինքը միջոցներ է ձեռնարկել հետագայում կանխելու նմանատիպ դեպքերը։

Շրջայցի ժամանակ ավագանու անդամները արձանագրել են նաև, որ մանկապարտեզի նկուղում օդափոխությունը չի ապահովվում, իսկ բակում երեխաների համար խաղահրապարակը չունի համապատասխան անվտանգ խաղասարքեր․ վերջին անգամ 20 տարի առաջ են տեղադրվել և արդեն անպիտան են։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այս և այլ խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ կձեռնարկեն։

«Մայր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը