Լրահոս

29.11.2011 16:41


Փլուզում Սյունիքում

Փլուզում Սյունիքում

ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ համակարգի «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության» աշխատակիցները շտապ գործուղվել են Սյունիքի մարզում Մ-2 հանրապետական նշանակության ճանապարհի Ուժանիս-Եղվարդ հատվածում տեղի ունեցած փլուզման գոտի: Եղվարդ գյուղից 1.3 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել հողային զանգվածի փլուզում` 14.7 մետր երկարությամբ: Ճանապարհի երթևեկելի մասն անցանելի է ավտոտրանսպորտի համար: Ճանապարհի ընդհանուր լայնությունը փլուզման գոտում մոտ 6.2 մետր է, իսկ փլուզումից հետո այն նեղացել է մինչև 4.7 մետր: Փլուզման հետևանքով հողային զանգվածի հետ տեղահանվել են ծառեր և թփեր:

Այս խորագրի վերջին նյութերը