Բրազիլիայում ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհվածների թիվն հասել է 500–ի
Ինչպես հաղորդում է տեղական «Estado» գործակալությունը՝ հղում կատարելով փրկարար ծառայությունների հաղորդած տվյալներին, Բրազիլիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհվածների թիվն արդեն հասել է 500-ի։
Միևնույն ժամանակ նշվում է, որ խոսքը հայտնաբերված դիկաների մասին է և որ հարյուրավոր դիակներ դեռևս չի հաջողվել հայտնաբերել։
Ամենաշատը տուժել են Նովա Ֆրիբուրգ, Իտայպավա և Պետրոպոլիս քաղաքները։
Զոհվածների մասին տեղեկատվության պակասը պայմանավորված է նրանով, որ բոլոր կապի միջոցները վթարվել են։
Ինչպես հաղորդում է «O Globo» գործակալությունը, պաշտոնական տվյալներով շուրջ 5 հազ. 500 ընտանիք անօթևան է մնացել։ Տուժած շրջաններին օգնություն հասցնելը անհնար է դառնում խորտակված ու անանցանելի ճանապարհների պատճառով։
Բացի դա, փրկարարական աշխատանքները պարբերաբար ընդհատվում են՝ տեղատարափ անձրևների պատճառով, որոնք գնալով շատանում են։
Փրկարար աշխատանքներին մասնակցում է շուրջ 800 մարդ։