Լրահոս

07.10.2024 16:59


Երևանի կենտրոնում «Նարդի խաղացողի» արձանի պատմությունը

Երևանի կենտրոնում «Նարդի խաղացողի» արձանի պատմությունը

Ավելի քան հինգ հազար տարի նարդին համարվում է ամենատարածված սեղանի խաղը։ Թե ով է այն հորինել, դեռ հստակ հայտնի չէ։ Դա կարող էր տեղի ունենալ ցանկացած վայրում՝ Եգիպտոսում, Պարսկաստանում, Հունաստանում կամ Հնդկաստանում: Այս խաղի արմատները գնում են դարերի խորքերը, միայն հայտնի է, որ այն ծնվել է Արևելքում:

Նարդին հայերի համար ոչ միայն սովորական ժամանց է, այլև ինքնադրսևորման յուրօրինակ միջոց: Կար ժամանակ, երբ Հայաստանում նարդի էին խաղում գրեթե բոլորը, խաղում էին ամենուր՝ տանը, բակում, հյուրերի տանը, խնջույքի ժամանակ, խաղասեղան էին վերցնում, որպեսզի զբաղվեին, մինչ խորովածը պատրաստ լիներ։ Զբոսայգիներում հատուկ հատկացված վայրերում շախմատ, շաշկի, խաղաքարտեր, դոմինո էին խաղում, բայց ամենասիրելի խաղը, իհարկե, նարդին էր:

2007 թվականի նոյեմբերին Երևանի կենտրոնում՝ Պետական դրամատիկական թատրոնի շենքի հարևանությամբ, հայտնվեց նարդի խաղացող, նստարանին նստած մարդու արձանը, որն այդպես էլ կոչվում է «Նարդի խաղացողը»: Արձանը շատ բնորոշ է և զարմանալիորեն ներդաշնակ է այգու մթնոլորտի հետ: Խաղացողը մենակ նստում է խաղատախտակի առջև, և բոլորը կարող են «խաղալ» և լուսանկարվել նրա հետ:

Բրոնզե նարդիստի հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է, ով որոշել է, որ այն պետք է լինի ժողովրդական հուշարձան՝ պարզ և ոչ պաթետիկ։ Պատռված հողաթափերն ու շապիկը հեղինակը փոխառել է իր հարևանից՝ այդ խաղի մոլի երկրպագուից, թեև երևանյան ցանկացած բակում կգտնվի այնպիսի երկրպագու, ով ամբողջ օրը հսկում է հարևաններին՝ մեկ-երկու նարդի խաղալու համար:

Երևան, Գևորգ Քոչարի փողոց

Աղբյուրը՝ alphanews.am

Այս խորագրի վերջին նյութերը