Քաղաքական

05.10.2024 18:13


Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ)

Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ)

Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը։ Որքան էլ, որ պատկան մարինները փորձեն խուսափել թեմայից, միևնույնն է խնդիրը առկա է և օր օրի ավելի մեծ ծավալներ է ընդգրկում։

Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանի և «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սարգիս Տեր-Եսայանի հետ եղել ենք ահազանգի վայրում, լսել բնակիչների մտահոգությունը և ինչպես միշտ, այս անգամ ևս, անելու ենք մեր լիազորությունների շրջանակում ամեն հնարավորը, որ խնդիրն իր լուծումն ստանա։ Իսկ խնդիրը հետևյալն է․

Ռոստովյան 36 շենքի նկուղ են լցվում Մուրացան փողոցի ողջ կոյուղագծերի հոսքը՝ քանի որ այն ամենացածր կետն է հանդիսանում։

Շենքի բակում նստելն անհնար է, պատուհան բացելը հնարավոր չէ, բնակիչները խնդրում են՝ խողովակները փոխել, խնդիրը հիմնովին լուծել։

Խնդրի լուծմանն ուղղված գործընթացի մասին կտեղեկացնենք հավելյալ։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը