Աշխարհ

05.10.2024 16:08


«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով

«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով

«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով։

Ուրբաթ օրվանից հետո նրա հետ կապը կորել է:

Այս մասին հաղորդում է «Al Arabiya»-ն:

Նշվում է, որ Իսրայելը զանգվածային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որի թիրախն է եղել Հաշեմ Սաֆիեդինի ստորգետնյա բունկերը: Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրը և Լիբանանի անվտանգության ծառայության երկու այլ աղբյուրներ հայտնել են, որ հոկտեմբերի 4-ից շարունակվող իսրայելական հարվածները Բեյրութի հարավային արվարձանին, որը հայտնի է որպես Դահիա, փրկարարներին թույլ չեն տալիս ուսումնասիրել հարձակման վայրը: «Հեզբոլլահը» դեռ չի մեկնաբանել Սաֆիեդինի հետ կապված իրավիճակը հարձակումից հետո:

Իսրայելացի փոխգնդապետ Նադավ Շոշանին ուրբաթ օրը հայտարարել է, որ զինվորականները դեռ գնահատում են «Հեզբոլլահ»-ի հետախուզության կենտրոնակայանի ուղղությամբ հասցված ավիահարվածների արդյունքները։

Այս խորագրի վերջին նյութերը