Լրահոս

29.11.2011 14:37


Սաբինա Ֆրեյզեր. «Թուրքիան կվավերացնի հայ–թուրքական արձանագրությունները ԼՂ հիմնահարցում հիմնարար սկզբունքների ստորագրման դեպքում»

Սաբինա Ֆրեյզեր. «Թուրքիան կվավերացնի հայ–թուրքական արձանագրությունները ԼՂ հիմնահարցում հիմնարար սկզբունքների ստորագրման դեպքում»

Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը, խոսելով հայ–թուրքական հարաբերություններից, ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները թուրքական խորհրդարանում դեռևս կարող են դրվել քվեարկության։

Նրա կարծիքով նման քայլ հազիվ թե կատարվի, եթե որևէ առաջընթաց չարձանագրվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում։

«Չնայած այդ երկու խնդիրներում իրավաբանական կապ չկա, Թուրքիան միավորել է դրանք՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Անկարան չի պարզաբանել, թե ինչ է հասկանում «առաջընթաց» ասելով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հասկանալ հիմնարար սկզբունքների ստորագրում և հայկական զորքերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի շրջաններից»,–հայտարարել է Սաբինա Ֆրեյզերը։

Այս խորագրի վերջին նյութերը