Տիգրան Մանսուրյան. «Շուրջ 10 տարի աշխատել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին գրված «Ռեքվիեմի» վրա»
Նոյեմբերի 19–ին Բեռլինի Ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում RIAS կամերային երգչախմբի, Մյունխենի կամերային նվագախմբի, մենակատարներ Քրիստինա Քայզերի (սոպրանո), էնդրյու Ռեդմոնդի (բարիտոն), դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի կատարմամբ կայացել է հայազգի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմի» համաշխարհային պրեմիերան:
Այն ներկայացվել է գերմանական ևս երեք քաղաքներում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասել է, որ «Ռեքվիեմ»–ը (Հավերժական հանգիստ) պատվիրել են Բեռլինի RIAS կամերային երգչախումբն ու Մյունխենի կամերային նվագախումբը, և ինքը գոհ է գերմանացիների կատարումից:
–Շուրջ 10 տարի աշխատել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին գրված «Ռեքվիեմի» վրա: Չափազանց շատ է այս տեքստով երգվել, ու ես գտա իմ բանալին՝ իրար եմ միացրել լատինական լեզուն ու բնիկ հայկական երգեցողությունը: Երգեցողությունն իրենով էր արել «Ռեքվիեմի» լատինական տեքստը: Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընդհանուր ցավը, ինչպես նաև իմ ընտանիքի պատմությունը,–ասել է նա:
Ըստ կոմպոզիտորի՝ գերմանացիները բուռն ընդունելության են արժանացրել ու հոտնկայս ծափահարել, իսկ համերգին ներկա է եղել նաև Գերմանիայում ՀՀ դեսպանն իր տիկնոջ հետ:
Ըստ պայմանագրի՝ «Ռեքվիեմ»–ը տարիուկես պետք է երգեն ու նվագեն միայն պատվիրատուները:
Տիգրան Մանսուրյան. «Շուրջ 10 տարի աշխատել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին գրված «Ռեքվիեմի» վրա»
Նոյեմբերի 19–ին Բեռլինի Ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում RIAS կամերային երգչախմբի, Մյունխենի կամերային նվագախմբի, մենակատարներ Քրիստինա Քայզերի (սոպրանո), էնդրյու Ռեդմոնդի (բարիտոն), դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի կատարմամբ կայացել է հայազգի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմի» համաշխարհային պրեմիերան:
Այն ներկայացվել է գերմանական ևս երեք քաղաքներում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասել է, որ «Ռեքվիեմ»–ը (Հավերժական հանգիստ) պատվիրել են Բեռլինի RIAS կամերային երգչախումբն ու Մյունխենի կամերային նվագախումբը, և ինքը գոհ է գերմանացիների կատարումից:
–Շուրջ 10 տարի աշխատել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին գրված «Ռեքվիեմի» վրա: Չափազանց շատ է այս տեքստով երգվել, ու ես գտա իմ բանալին՝ իրար եմ միացրել լատինական լեզուն ու բնիկ հայկական երգեցողությունը: Երգեցողությունն իրենով էր արել «Ռեքվիեմի» լատինական տեքստը: Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընդհանուր ցավը, ինչպես նաև իմ ընտանիքի պատմությունը,–ասել է նա: Ըստ կոմպոզիտորի՝ գերմանացիները բուռն ընդունելության են արժանացրել ու հոտնկայս ծափահարել, իսկ համերգին ներկա է եղել նաև Գերմանիայում ՀՀ դեսպանն իր տիկնոջ հետ: Ըստ պայմանագրի՝ «Ռեքվիեմ»–ը տարիուկես պետք է երգեն ու նվագեն միայն պատվիրատուները: