Լրահոս

04.10.2024 15:42


Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Աճառյան փողոցում

Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Աճառյան փողոցում

Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Աճառյան փողոցում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան–Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Ինչպես նաև Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց-Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը»,-ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը