Փաշինյանը հայկական Ելցինն ու Գորբաչովն է՝ մեկ սրվակի մեջ. Կոնստանտին Սիվկով (տեսանյութ)
Ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին ՍիվկովըAlpha News-ին մեկնաբանել է լուրն այն մասին, որ հայկական կողմը դեմ չէ Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն ընտրությունն Ադրբեջանը պետք է կատարի:
Փորձագետի կարծիքով՝ Բաքուն ակնկալում է ավելի շահավետ պայմաններ ստանալ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
«Հասկանալի է, թե ինչու է Բաքուն ձգձգում, քանի որ լիովին հույս ունի, որ իրեն կհաջողվի ավելի շահավետ պայմաններ գտնել։ Բաքուն շատ լավ հասկանում է, որ Հայաստանի վարչապետն արևմտամետ դիրքորոշում ունի։ Եվ նա շատ լավ հասկանում է, որ Արևմուտքը Հայաստանին լուրջ օգնություն չի ցուցաբերի, հատկապես, եթե հակամարտություն առաջանա Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Եվ այդ պատճառով նա միանգամայն հանգիստ սպասում է, թե երբ է հասունանալու իրավիճակը «Զանգեզուրի միջանցքը» ձեռք բերելու համար։ Իսկ գործող հայկական ղեկավարության դեպքում նա այն կստանա»,-ասել է Սիվկովը։
Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանը հայ Ելցինն ու Գորբաչովն է:
«Բաքուն դեռ շատ պայմաններ կներկայացնի։ Նա ներկայացնելու է բոլոր այն պայմանները, որոնք փաստացի ոչնչացնելու են Հայաստանի ինքնիշխանությունը։ Իսկ Հայաստանը հանգիստ կկատարի այդ ամենը, որովհետև Հայաստանն արևմտամետ դիրքորոշում ունի։ Հայաստանում ընտրել են այնպիսի վարչապետի, ով արևմտամետ քաղաքականություն վարող մարդ է, ով կասկածում է ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության անհրաժեշտությանը, ով միտումնավոր նախադրյալներ է ստեղծում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հիմնավորելու համար։ Իսկ հետո, բնականաբար, երբ Հայաստանը մենակ կմնա, նրա հետ հնարավոր կլինի անել ամեն ինչ, ինչն, ըստ էության, անում է Ադրբեջանը։
Փաշինյանը հայ Ելցինն է (Բորիս Ելցինը Ռուսաստանի առաջին նախագահն է ) և Գորբաչովը (Միխայիլ Գորբաչովը ԽՍՀՄ վերջին նախագահն է)՝ մեկ սրվակի մեջ»,-եզրափակել է Սիվկովը։
Փաշինյանը հայկական Ելցինն ու Գորբաչովն է՝ մեկ սրվակի մեջ. Կոնստանտին Սիվկով (տեսանյութ)
Ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը Alpha News-ին մեկնաբանել է լուրն այն մասին, որ հայկական կողմը դեմ չէ Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն ընտրությունն Ադրբեջանը պետք է կատարի: